|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Բրիտանական թատրոններից մեկում բեմադրել են «Սպիտակաձյունիկը եւ 7 թզուկները» հեքիաթը, բայց` առանց թզուկների:
Նման որոշում է կայացվել` ելնելով տնտեսման նկատառումներից: Ընդ որում` բավական մեծ գումարներ են ծախսվել հատուկ էֆեկտների վրա, որոնք գրավում են հանդիսատեսին: Ըստ պրոդյուսեր Ջոնաթան Քիլիի` ժամանակակից հանդիսատեսը շատ չմահավան է, նրան հարկավոր է ձայնային ու լուսային էֆեկտներով շոու, իսկ թզուկ-դերասաններին աշխատավարձը շաբաթական 600-850 ֆունտ է:
Թզուկներից հրաժարվելու գաղափարը շատ հակառակորդներ ունի: Նրանք կարծում են, որ առանց այդ մարդուկների հեքիաթը կորցնում է իր ողջ հմայքը:
Ներկայումս, որպես այլընտրանքային տարբերակ, ներկայացման կազմակերպիչները փորձում են կարճ ժամկետներում 7 երեխա գտնել, որոնց էլ կվստահեն հեքիաթային մարդուկների դերը: