|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թունիսցի փախստականների կապակցությամբ Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ արդեն մի քանի շաբաթ շաորւնակվող լարվածությունը թուլացնելու նպատակով այսօր Հռոմում հանդիպում տեղի կունենա. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կընդունի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Նրանք միասին կփորձեն Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հոսքի դեմ պայքարելու եւ արդեն ժամանածներին տեղավորելու ելքը գտնել:
Պաշտոնական Փարիզն արդեն խոստացել է, որ վերանայելու է Շենգենյան համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա փախստականներին ազատ մուտք գործել Ֆրանսիա. տեղեկացնում է Euronews-ը: