|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մինչ Հայաստանում, պայմաններ առաջադրելով, արհեստականորեն խոչընդոտում են օտարերկրյա եւ սփյուռքահայ գործարարների` մեր երկրում գործունեություն ծավալելուն, Վրաստանի իշխանությունները կանաչ լույս են վառում նրանց համար ու, գորգերը փռած, դիմավորում:
Թբիլիսիով անցնող Կուր գետի մի քանի քարաշեն կամուրջներին վերջերս «ընկերացել է» մոդեռն ոճի, ապակեպատ Խաղաղության կամուրջը, որը հին Թբիլիսին կապում է Հավլաբար հայկական թաղամասին:
Կամրջի շինարարությունը ֆինանսավորել են ֆրանսահայերը եւ Կուրի աջ ափին` կամրջի դիմաց ձեռք են բերել 3 հա տարածք ու կառուցում են Խաղաղության պուրակը, որի շինարարության 90 տոկոսով ավարտված է: Այնտեղ նույնիսկ հասցրել են տեղադրել ֆրանսիական արտադրության երգող եւ պարող շատրվաններ:
Ի դեպ, հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը ներդրողների հայ լինելու մասին անգամ չեն իմացել: Լսելով այդ մասին` նրանցից մեկը զարմանքով ասաց. «Բայց ինչո՞ւ են, Հայաստանը թողած, այստեղ ներդրումներ անում»:
Գ. ՆԱՆՅԱՆ