|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված իր երրորդ հայտարարության մեջ չկատարեց խոստումը եւ չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը, Օբամայի հայտարարությունից անմիջապես հետո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Օբաման մարդկության դեմ կատարված հանցագործության դատապարտմանն համար տված իր խոստմանը մեկ անգամ եւս դավաճանեց: Չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստմանը, ընտրվելուց հետո նա խուսափողատակ տերմինաբանություն է օգտագործում 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանությունները նկարագրելու համար:
Օբաման Թուրքիայի ճնշման տակ`հայերին տված խոստումը կատարելու փոխարեն, իր, նախօրոք արտահայտած տեսակետից հեռու է գնացել եւ հանձնվել թուրքական սպառնալիքներին»: