|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական «Ֆաթիհ» հորատող նավը, չնայած ԵՄ-ի՝ պատժամիջոցների վերաբերյալ սպառնալիքներին, Կիպրոսի ափերին սկսել է ածխաջրածինների որոնողական աշխատանքները. ըստ «Անադոլու» գործակալության՝ հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
««Ֆաթիհ» նավը ավարտել է հետախուզական հորատման աշխատանքները Թուրքիայի մայրցամաքային ծանծաղուտներում և անցել է նոր առաքելության Կիպրոսի Կարպաս թերակղզու հարավում»,- նշել է նա:
Ըստ Օքթայի՝ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովում Անկարայի ծրագրերի վրա:
Հիշեցնենք, որ Կիպրոսի ափերին Թուրքիայի գործողությունները քննադատությունների ալիք են բարձրացրել, և պահանջվել է դադարեցնել նավթագազային որոնողական ապօրինի աշխատանքները: