|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Թուրքական «Ֆաթիհ» նավը սկսել է Սև ծովում ածխաջրածնային պաշարների, հանքավայրերի հետախուզական հորատումը. երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:
Ավելի վաղ «Ֆաթիհ»-ը հետախուզական և հորատման աշխատանքներ էր իրականացնում արևելյան Միջերկրական ծովում, ներառյալ Կիպրոսի ափերում:
«Մեր ժողովրդի աղոթքով և աջակցությամբ «Fatih» նավը սկսել է Սև ծովում առաջին հորատումը: Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար մենք մեր ծովերում ուսումնասիրելու ենք յուրաքանչյուր քառակուսի մետր: Եվ եթե ինչ-որ բան կա, մենք անպայման կգտնենք դա», - գրել է Դյոնմեզը Twitter-ի իր էջում:
Կիպրոսի Հանրապետության կառավարությունը հայտարարում է, որ Թուրքիան անընդհատ խախտում է Կիպրոսի ինքնիշխան իրավունքները: Մասնավորապես, Անկարան փորձնական աշխատանքներ է իրականացնում Կիպրոսի ծովային գոտում և սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում բացառիկ տնտեսական գոտում՝ Կիպրոսի ինքնիշխանության խախտմամբ: ԵՄ-ն բազմիցս դատապարտել է այդ գործողությունները: Թուրքիան ասում է, որ չի դադարեցնի Կիպրոսին պատկանող տարածքների հետախուզումը և հորատումը: