|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ռուսաստանի Անվտանգության խորհրդին կից գիտական խորհուրդը առաջարկություններ է մշակել, թե ինչպես պետք է դիմադրել ՆԱՏՕ-ի երկրների զենքերից,որոնք ուղղված են Ռուսաստանին ռազմական սպառնալիքների ներքո», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է РИА Новости-ն։
«Մի քանի խոսք անցյալ տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքների մասին։ Առաջարկություններ են մշակվել Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար՝ կապված ՆԱՏՕ-ի երկրների կողմից ավտոմատացված հրամանատարության և կառավարման համակարգերի ու սպառազինությունների առաջադեմ տեսակների մշակման հետ», - ասել է Պատրուշևը Ռուսաստանի Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի նիստում:
«Պաշտպանական-արդյունաբերական հարցերի առումով քննարկվել են զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի նոր տեսակների արդիականացման և ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման և արագացված ներդրման հետ կապված հարցեր, որոնք պահանջարկ ունեն հիմնականում հատուկ ռազմական գործողության ժամանակ», - ավելացրել է նա։