|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լեհաստանը դեռ չի ստացել Սմոլենսկի մոտ նախագահական ինքնաթիռի կործանման վերաբերյալ` Ռուսաստանից պահանջած բոլոր փաստաթղթերը: Այսօր Լեհաստանի գլխավոր դատախազը հանդիպելու է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ եւ խնդրելու է աջակցել այդ հարցում. տեղեկացնում է mignews.com-ը:
Լեհական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլի 10-ին. զոհվել էր 96 մարդ, այդ թվում` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը եւ երկրի մի շարք ղեկավարներ:
Այս տարվա հունվարի 12-ին Միջազգային ավիացիոն կոմիտեն հրապարակել է տեխնիկական հետաքննության վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ավիավթարի անմիջական պատճառը ինքնաթիռի անձնակազմի որոշումն է` վայրէջք չկատարել պահեստային օդանավակայանում: Այլ պատճառների թվում նշվում են թռիչքի ապահովման եւ անձնակազմի պատրաստման հարցերում տեղ գտած թերացումները: