|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նիդերլանդների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները եւ ռազմանավերը մասնակցելու են Լիբիայի դեմ գործողություններին: Այդպիսով` այդ երկրի օդային տարածքը վերահսկող եւ զենքի ներմուծման էմբարգոն ապահովող պետությունների թիվը դարձավ 15:
Մինչդեռ Պենտագոնը հայտարարել է, որի ԱՄՆ-ը չի կարող իրեն երկարատեւ գործողություն թույլ տալ Լիբիայում եւ սահմանափակում է իր զինված ուժերի դերը ֆինանսական պատճառներով:
Երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հաստատել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ցամաքային գործողություն սկսել Քադաֆիի ուժերի դեմ, բացի այդ` մտադիր է ապրիլի 2-ից իր ռազմաօդային ուժերը դուրս բերել կոալիցիոն գործողություններից` հուսալով, որ մյուս երկրները հաջողությամբ կիրականացնեն այդ առաքելությունը. տեղեկացնում է Associated Press-ը:
Այդ հայտարարությունը միանշանակ արձագանք չի գտել Կոնգրեսում. Գեյթսի հայտարարություններին տրվել են «տարօրինակ», «տագնապալի» եւ «նյարդայնացնող» որակումները: