|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությանը ոչ մի մեկնաբանություն չտվեց` «Երկիր»-ին հայտնելով. «Այս պահին ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի` մեզ հասցեագրված նամակին, դեռեւս նման նամակ չենք ստացել: Այս ամենի վերաբերյալ մեր մեկնաբանությունը կանենք մի քանի օրից»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը այսօր հայտարարել էր, թե իրենք նամակ են ուղղել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)` հայտարարելով, որ ԼՂ օդային տարածքը փակ է, եւ իրենք ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները: Ըստ Մամեդովի` ICAO-ն Ադրբեջանի նամակը փոխանցել է Հայաստանին: