|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մեր թերթի 13.01.2011-ի համարում, «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ, ներկայացրել էինք պատգամավոր- գործարար Տիգրան Արզաքանցյանին։ Վերջինս մեզ նամակ է ուղարկել` պահանջելով ամբողջությամբ հրապարակել։ Շատ գրագետ, մաքուր հայերենով, կիսահրապարակախոսական-կիսափիլիսոփայական էսսե, ուր փառաբանում է իր երիտասարդության տարիների «Երկիր» օրաթերթը եւ փնովում նորը։ Նաեւ մի տեղեկանք է ուղարկել Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ. վերջինս ժխտում է, թե ինքը ինչ-որ ժամանակ Տիգրան Արզաքանցյանի մասին ասել է. «Էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»։
Մենք պարոն Արզաքանցյանին առաջարկում ենք հետեւյալը. եթե նա այցելի խմբագրություն եւ սպիտակ թղթի առջեւ նույնքան գեղեցիկ հայերենով գրի նույն նամակը, սիրով կհրապարակենք։