|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Առանձնահատուկ կարեւորվել է Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնումը, այդ թվում՝ Սփյուռքում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը եւ ներհայկական կապերի ամրապնդմանը:
Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու` Սփյուռքի մեր հայրենակիցների պատրաստակամությունը՝ դա համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարեւոր գրավական:
Երկրից դուրս Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման հարց է բարձրացվել նաեւ Ազգային ժողովի` վերջերս տեղի ունեցած նիստում, որտեղ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ՝ երեկոյան ժամը 20.00-21.00-ը Հ1-ի արբանյակային ալիքով Արցախի հանրայինի հաղորդումները հեռարձակելու վերաբերյալ։