|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախում բնակարանաշինությունը և աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթություն է: Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։
Այսօր, առավել քան երբևէ, Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ, այցելությունները, զարգացման և կարողությունների, հմտությունների, գիտելիքների փոխանցման ծրագրերը: Մանե Թանդիլյանը նշեց, որ Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալական և տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում՝ հիմնելով սոցիալական ձեռնարատիրություններ, փոքր բիզնեսներ, որոնք Արցախը կդարձնեն ինքնաբավ:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակել սերտ աշխատանքը և սփյուռքին ներկայացնել Արցախում ներգրավվածության հիմնական ուղղությունները: