|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կովկասյան չկարգավորված հակամարտությունները եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի ունեցող անկարգությունները ապակայունացնում են եվրասիական տարածաշրջանը. հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլափերը:
«Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը նույնպես պոտենցիալ թիրախ է: Ադրբեջանի կառավարությունը բավարարված է հայ-թուրքական մերձեցման գործընթացի ձախողմամբ, բայց նախագահ Ալիեւը ցանկանում է Արեւմուտքի ուշադրությունը սեւեռել Ադրբեջանի շահերի վրա՝ ստվերում թողնելով Հայաստանը: Երկկողմ անվստահությունը եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները անցած ամառ բարձրացրին ռիսկային գործոնը, որը սխալ հաշվարկների դեպքում կարող է հանգեցնել ռազմական բախման` առանց նախազգուշացման»,- ասել է նա: