|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ երեկոյան 20 մետր տրամագծով աստերոիդը սրընթաց անցել է երկրագնդի կողքով. տեղեկացնում է mignews.com-ը:
Պոտենցիալ վտանգ ներկայացնող երկնային մարմինը հայտնաբերվել էր հունիսի 22-ին: Մասնագետներն անմիջապես բացառեցին մեր մոլորակի հետ դրա բախման հավանականությունը: Բացի այդ` գիտնականները հայտարարեցին, որ նույնիսկ եթե աստերոիդը մտնի Երկրի մթնոլորտ, այն կայրվի` չհասնելով մոլորակի մակերեւույթին:
Աստերոիդն անցել է երկրագնդից 12 հազար կիլոմետր հեռավորության վրա, դա տիեզերական մասշտաբներով բավականին մոտ է: