|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
44-օրյա պատերազմը անտարբեր չանցավ նաև Սպիտակ քաղաքի կողքով։ Սպիտակը 44-օրյա պատերազմում ունեցավ 21 հերոս, ովքեր ննջում են Հերոսների պանթեոնում։ ՀՅԴ ՀԵՄ Սպիտակի «Գաբրիել Ավետիսյան» խմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Սպիտակի կենտրոնական հրապարակից քայլերթով համաքաղաքացիները շարժվեցին դեպի հերոսների պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանք չխնայած անմահների հիշատակին։ Պանթեոնում էին նաեւ հերոսածին ծնողները։
ՀԵՄ-ականները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին, այնուհետեւ ներկայացան միջոցառումով, որը սկսվեց աղոթքով առ Աստված։ Իսկ ավարտին կազմակերպվել էր անվանական, որը 3 տարի առաջ սեպտեմբերի 27-ին վերջին անգամ հնչեց Պանթեոնում ննջող քաջերի համար։