|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ անհետացել են որդու շիրիմին դրված ծաղիկները:
«Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում են տարբեր տեսակի գողություններ, և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին:
Ժամեր առաջ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ ծաղիկները չկան։
Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կաղմից»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը: