|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Թվում է, թե անճար մարդիկ են դիմում մեզ, սակայն դա այդպես չէ. մեզ դիմում են համարձակները»,- ասաց «Երջանկության գաղտնիքը» ամուսնության գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:
«Երջանկության գաղտնիք» գործակալություն կարող են դիմել 28 տարին լրացած բոլոր տղամարդիկ, իսկ աղջիկների համար տարիքային սահմանափակում չկա: Ինչպես տեղեկացրեց տիկին Բաղիշյանը, հայ տղամարդու իդեալը մնացել է անփոփոխ: «Աղջիկը պետք է լինի նիհար, բոյով, կապուտաչյա և, ամենակարևորը, կույս»,- ասաց նա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` 1980թ. ամուսնությունների թիվը մեր տարածաշրջանում կազմել է 32.000, 10 տարի անց` 28.000-ի, այնուհետև կտրուկ նվազել է` 1995թ. գրանցվել է 15.911 ամուսնություն, իսկ 2000թ. ամուսնացածների թիվը կազմել է 10.988, 2007-2010թթ.` 17.984: