Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանում 2011-ի սեպտեմբերից կներդրվեն կենսաչափական տվյալներով անձնագրերը եւ նույնացման քարտերը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Էլեկտրոնային անձնագրի չիպում, քաղաքացու անունից, ազգանունից, հայրանունից, ծննդյան թվականից ու վայրից բացի, կլինեն նաեւ երկու ցուցամատերի մատնահետքերը: Սակայն Մուրադխանյանը չբացառեց նաեւ, որ հետագայում նաեւ այլ տեղեկություններ ներառվեն, օրինակ` վարորդական իրավունքի կամ առողջության վերաբերյալ տվյալներ:
Նորայր Մուրադխանյանը տեղեկացրեց, որ նույնականացման քարտը կարժենա մոտավորապես 1000, իսկ էլեկտրոնային անձնագիրը` 15 հազար դրամ:
«Սոցիալական քարտերն էլ աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից»,- ենթադրեց Մուրադխանյանը` նշելով, որ նույնականացման քարտի վրա նշված կլինի նաեւ սոցիալական քարտի համարը, իսկ սոցիալական քարտ չունեցողների նույնականացման քարտում այդ բաժինը պարզապես բաց կթողնվի: