|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կանադան ցանկանում է բարելավել երկկողմանի հարաբերությունները Թուրքիայի հետ եւ հորդորում է վերջինիս մոռանալ անցյալը, նկատի ունենալով Հայոց Ցեղասպանությունը:
Թուրքիայի եւ Կանադայի միջեւ երկկողմանի հարաբերությունները լարվեցին, այն ժամանակ, երբ Կանադայի Լորդերի պալատը որոշում ընդունեց ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
«Թուրքիայի կառավարությունը մի շարք քայլեր է արել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից, եւ չենք կարող հետ նայելով վարել տեղական եւ միջազգային հարաբերությունները: Մեզանից ոմանք զղջում են, որ նման դեպք է եղել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից շատ առաջ, բայց դա անցյալում է»,- ասաց Կինսելլան:
Քաջալերելով Թուրքիայի՝ 1915թ. իրադարձությունները հետաքննող պատմաբանների հանձնախումբ ստեղծելու գաղափարը, Կինսելլան ասաց, որ նման տեխնիկական բնագավառի հարցը պետք է պատմաբանները լուծեն: «Մենք գիտենք, որ կան բարդություններ, քանզի Թուրքիան Կանադայի նման մեծ եւ բազմամշակութային երկիր է»: