|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
BBC-ի ռուսական ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր Մոսկվայում Կանադայի դեսպանատունը պաշտոնական գրություն է ստացել, ըստ որի` դեսպանատան առաջին քարտուղար Մարգարիտա Աթանասովային տրվում է 14 օր` Ռուսաստանը լքելու համար:
Մոսկվան իր այս քայլը հիմնավորել է հանգամանքով, որ օրեր առաջ Օտտավայում ռուսական դեսպանատան ռազմական կցորդի օգնական, փոխգնդապետ Յուրի Բեզլերը ևս վտարվեց Կանադայից: Դա անելու համար Կանադան փոխգնդապետին տրամադրվել էր երկու օր:
Աթանասովային Ռուսաստանից վտարելու որոշումը Մոսկվան ներկայացնում է որպես պատասխան Օտտավայի հիշյալ քայլի:
Այն ժամանակ Օտտավան իր քայլին պաշտոնական հիմնավորում չտվեց, բայց արևմտյան լրատվամիջոցներն այն պայմանավորեցին Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությամբ: