Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ավստրիայի իշխանությունները որոշեցել են վտարել ռուս դիվանագետին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:
Վիեննան կարծում է, որ դիվանագետի աշխատանքը հակասում է Վիեննայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվենցիային:
Ըստ Kronen Zeitung թերթի՝ ռուս դիվանագետը, իբր, զբաղվել է արդյունաբերական լրտեսությամբ Ավստրիայի քաղաքացու մասնակցությամբ:
Նշենք, որ Օգոստոսի 19-ին Նորվեգիայից վտարվել էր ռուս դիվանագետ: Դա տեղի է ունեցել Մոսկվայի օգտին լրտեսության գործի հարուցուման ֆոնին։
Օրեր առաջ Նորվեգիայի ԶԼՄ-ները հաղորդել էին տեղիացի բնակչի ձերբակալության մասին՝ Մոսկվայի օգտին լրտեսության կասկածանքով: Ըստ իրավապահ մարմինների՝ նորվեգացին հանդիպել էր ռուս հետախուզության սպայի հետ: Նա չի ընդունում մեղքը և պահանջում է ազատել կալանքից: