|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիայի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոննան և Ալեքսանդր Շալենբերգը երկուշաբթի կայացած բանակցությունների ընթացքում ընդգծել են բոլոր ոլորտներում Ուկրաինային եվրոպական օգնության ավելացման անհրաժեշտությունը, ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Կոլոնան Փարիզում ընդունել է ավստրիացի գործընկերոջը։
«Նախարարները մտքեր փոխանակեցին վերջին զարգացումների շուրջ․․․ Ուկրաինայում և ընդգծեցին բոլոր ոլորտներում այդ երկրին եվրոպական օգնության ավելացման անհրաժեշտությունը», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կոլոննան և Շելենբերգը նաև քննարկել են «Եվրոպայի ռազմավարական ինքնավարության ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես արդյունաբերական, առևտրային և էներգետիկ ոլորտներում»:
Ֆրանսիայի եւ Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաեւ Իրանում տիրող իրավիճակին. դիվանագետները համաձայնել են պահպանել եւ ուժեղացնել ճնշումը իրանցի պաշտոնյաների վրա՝ կապված այդ արաբական երկրում բողոքի ցույցերի խստագույն ճնշման հետ: