|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեջ եւ այս համատեքստում առանձնակի կարեւորել է Կանադայի հետ փոխգործակցությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կանադայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Ժիրայր Բասմաջյանը, պաշտոնատար այլ անձինք: