|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից է: