|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, ինչին հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը, իսկ ադրբեջանական կողմի զոհերի թիվը եւ անունները հայտնի չեն:
«Այս միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է»,- մեկնաբանելով կատարվածը ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետեւանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին: