|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթ Յազիչին բաց նամակ էր հղել Եվրոպայի շախմատի միությանը, որտեղ տեղեկացնում էր, որ իրենք հրաժարվում են իրենց երկում անցկացնել Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Մրցումները պետք է կայանային 2011-ի մարտին:
Եվրոպայի շախմատի միությունը որոշել է Թուրքիային զրկել առաջնության անցկացումից և հայտարարել է դրա անկացման թեկնածուների հայտերի ընդունման մասին:
Ինչպես տեղեկացնում է ԵՇՄ-ի պաշտոնական կայքը, կազմակերպիչ երկրին առաջարկվում է դրա անցկացման ժամկետների հետևյալ տարբերակները. մայիսի 7-15-ը, հունիսի 25-ից օգոստոսի 25-ը եւ հոկտեմբերի 5-20-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ փետրվարի 18-ն է: