|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարածաշրջանում նկատվում է սպառնալիքների աճ: «Սակայն, միավորելով ջանքերը, մենք կկարողանանք հասնել այդ խնդիրների վերացմանը»,- Բաքվում կայացած եռակողմ հանդիպումից հետ հայտարարել է Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան. հայտնում է Report-ը:
Նա նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բանակները ակտիվորեն համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնք հատուկ նշանակություն ունեն զինծառայողների միջև փորձի փոխանակման համար:
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ: