|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համակարգչային վիրուսը, որը Իրանի միջուկային օբյեկտների աշխատանքը խափանել է, Իսրայելում է ստեղծվել:
Այս մասին հաղորդել են ազդեցիկ «New York Times»-ի լրագրողները: Նրանց տվյալներով` իսրայելցի գիտնականները իբրեւ թե ուրանի արտահանման գործարանի կրկնօրինակն են կառուցել իրենց մոտ, որպեսզի փորձեր կատարեն:
2010 թվականի սեպտեմբերին «Ստաքսնեթ» վիրուսը Իրանում է հայտնաբերվել: Այն ժամանակ Իրանի իշխանությունները հայտարարեցին, թե խնդիրն արագ կերպով վերացրել են:
Փորձագետների կարծիքով` Իրանի միջուկային օբյեկտների ծրագրային խնդիրը դեռեւս տարիներ առաջ է սկսվել:
Իրանի դեմ վիրուսային հարձակումը կարելի է համեմատել լայնածավալ ռազմական գործողությունների հետ: Եվ ինչպես նշում են փորձագետները, որեւէ ծրագրավորող չէր կարող միայնակ անել այդ ամենը: Այս մասին հաղորդում է 1tv.ru-ն: