|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բոսնիա – Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Սվեն Ալքալայը Բաքվում հայտարարել է, թե իրենք պաշտպանում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«2011-ից Բոսնիա-Հերցեգովինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է եւ շարունակելու է պաշտպանել Ադրբեջանին ու հետեւել այս դիրքորոշմանը»,- հավելել է Ալքալայը:
Գրեթե միաժամանակ տեղեկատվություն տարածվեց, թե իբր Լեհաստանի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին` խուսափել մուտք գործել Լեռնայի Ղարաբաղ:
Երեկ ողջ օրվա ընթացքում ո'չ Բոսնիա-Հերցոգովինայից, ոչ էլ Լեհաստանից հնչած այս դիրքորոշումների կապակցությամբ պաշտոնական Երեւանից ոչ մի մեկնաբանություն չհնչեց: Արձագանքեց միայն ԼՂՀ արտգործնախարարությունը, որի ձայնը, սակայն, առայժմ ոչ ոք լսել չի ուզում: