|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական լրատվական միջոցները տեղեկացնում են, որ նախկին օլիգարխ Միխաիլ Խոդորկովսկին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել իր երկրորդ դատավարությունում: Այս դատավճիռը ամենայն հավանականությամբ Ռուսաստանի նախկին ամենահարուստ մարդուն ևս մի քանի տարի ճաղերի հետևում կպահի:
Դատավորն իր դատավճիռը կարդացել է այսօր:
Խոդորկովսկին մոտեցել էր իր ութ տարվա ազատազրկման վերջին: Իր առաջին դատավարությունում նա դատապարտվել էր հարկային խարդախության համար:
Իր ընկերությունից նավթի գողության և փողերի լվացման մեղադրքանի այս դատվածությունը Խոդորկովսկուն կարող է անազատության մեջ պահել մինչև 2017 թ.-ը: