|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական ընդդիամդիր գործիչները զրպարտանքի համար հայց են ներկայացրել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ՝ պահանջելով 1 միլիոն ռուբլի վնասների հատուցում: Այս մասին տեղեկացրել է նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը:
Նեմցովը մատնանշել է Պուտինի՝ վերջերս անցկացված ամենամյա հարցուպատասխան հեռուստահաղորդման ժամանակ արված հայատարարությունները, որոնցում Պուտինը մեղադրել է ընդդիմաության ներկայացուցիչներին օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ միասին Ռուսաստանից միլիարդներ գողանալու մեջ:
«Դա սուտ և զրպարտություն է»,- ասել է Նեմցովը, ինչպես նաև Պուտինից ներողություն պահանջել:
Պուտինի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել դատավեճը:
Դեկտեմբերի 16-ին ուղիղ եթերով տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պուտինն ասել էր, որ ընդդիմադիր գործիչները, ինչպիսին Նեմցովն է, միայն փողի և իշխանության մեջ են հետաքրքրված:
«Նրանք ամեն ինչ վատնել ենմ հիմա էլ ուզւոմ են վերադառնալ և իրենց սեփական գրպանները լցնել»,- ասել է նա: