|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրք ժողովուրդն իր ողջ կյանքում գազով չի ապրել, տանջանքների սովոր է. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի երկիրը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կանգնել է ռուսական գազից զրկվելու վտանգի առաջ:
T24-ը տեղեկացնում է, որ Էրդողանը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ` մինչ այդ ունեցած հարաբերությունների մասին, ասել է.«Իմ՝ ազնիվ պետական գործիչ լինելու մասին նա շատ հայտարարություններ է արել»:
Անդրադառնալով ռուսական գազի մատակարարման հնարավոր դադարեցմանը՝ ասել է. «Գիտեք՝ մենք մեր ողջ կյանքում գազով չենք ապրել: Քանի տարի է, որ գիտենք, թե գազն ինչ է: Մեր ազգը սովոր է տանջանքների: Եվ ՌԴ-ի կողմից գազն անջատելը չի նշանակում, թե մենք այրվեցինք, ոչնչացանք»:
Էրդողանի խոսքով՝ ինքը բազմիցս նշել է, որ Թուրքիան, բացի ՌԴ-ից, այլ երկրներից էլ է գազ ստանում: