|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսում ձերբակալված նախագահական թեկնածուներից երկուսն ազատ են արձակվել:
Ազատ արձակված թեկնածուներից Գրիգորի Կոստյուսևը ասել է, որ նրան ՊԱԿ-ում (КГБ) են պահել: Իր պատմելով՝ նրան ֆիզիկական բռնության չեն ենթարկել, բայց դրա փոխարեն «ծանր հարցաքննման» են ենթարկել:
«Նրանք ցանկանում էին, որ հրապարակավ դատապարտեմ իմ գործընկերներին... բայց երբ հրաժարվեցի դա անել, ինձ ազատ արձակեցին»,- ասել է նա:
Նա նաև ասել է, որ նախագահի թեկնածու Դմիտրի Ուսսին նույնպես ազատ են արձակել:
Մյուս թեկնածուներ Վլադիմիր Նեկլյաևը, Անդրեյ Սանիկովը, Նիկոլայ Ստատկեվիչը, Վիտալի Ռիմաշեվսկին, Ալես Միխալեվիչը դեռ ձերբակալված են: