|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվելու են հանրապետության նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում հանրապետության նախագահի թեկնածու գրանցվելու համար 8 թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ նրանք ԿԸՀ չեն ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այդ թեկնածուներն են` Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Սիմոնյանը:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստից հետո վերոհիշյալ 8 թեկնածուներին պաշտոնապես հավելյալ 48 ժամ ժամկետ կտրվի` փաստաթղթերը լրացնելու համար: Բոլորի փաստաթղթերում էլ բացակայում է 8 մլն դրամ ընտրագրավի վճարման անդորրագիրը: