Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ևս երկու իսրայելցի պատանդ է փոխանցել Կարմիր խաչին, նրանցից մեկը գերության մեջ է եղել 10 տարի: Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը:
Պատանդների ազատ արձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պատանդներն արդեն գտնվում են հրեական կողմում:
Պատանդները փոխանցվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ազատ արձակվածներն են Ավերա Մենգիստուն և Թալ Շոամը
Նշվում է, որ ևս չորս պատանդ, որոնք նախատեսվում է ազատ արձակել փետրվարի 22-ին, կհանձնվեն Կարմիր Խաչին՝ Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ ճամբարում:
Ավելի վաղ, 6 պատանդի ազատ արձակման մասին հայտնել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: