|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատել է ևս ութ պատանդի՝ Կարմիր Խաչին հանձնելով երեք իսրայելցի և հինգ Թաիլանդի քաղաքացու։ Իսրայելն էլ իր հերթին ազատ է արձակել 110 պաղեստինցի բանտարկյալի, հայտնում է BBC-ն։
110 պաղեստինցի բանտարկյալից 32-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ 48-ը երկարաժամկետ կալանքի։ Կան նաև երկու 15 տարեկան դեռահաս, ևս 30 հոգի մինչև 18 տարեկան։ Ազատ արձակվածներից 21-ը պետք է արտաքսվի։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ առևանգվել է Թաիլանդի 31 քաղաքացի, որոնց մեծ մասն ազատ է արձակվել մինչև տարեվերջ։ Ընդհանուր առմամբ Իսրայելում ապրում է Թաիլանդի մոտ 30 հազար քաղաքացի։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել յոթ պատանդի, իսկ Իսրայելը ազատ է արձակել 290 բանտարկյալի։
Չորրորդ փոխանակումը նախատեսված է շաբաթվա վերջին, սակայն ՀԱՄԱՍ-ը չորեքշաբթի մեղադրեց Իսրայելին գործարքը վտանգի ենթարկելու մեջ՝ դադարեցնելով վառելիքի, վրանների, ծանր տեխնիկայի և այլ սարքավորումների մատակարարումները: