|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական կողմն ազատ է արձակել 55 պաղեստինցիների, որոնք վերջին ամիսներին ձերբակալվել էին Գազայի հատվածում: Այս մասին հաղորդել է AP գործակալությունը` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրների:
Նշվում է, որ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար:
Պաղեստինյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Աբու Սալմիան Իսրայելի իշխանություններին մեղադրում է ձերբակալվածների «ամենօրյա ֆիզիկական և հոգեբանական նվաստացման» մեջ։