|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը դատապարտում է Գազայի հատվածում կատարվող իրադարձությունները, և համարում, որ իրավիճակի կարգավորմամբ պետք է զբաղվեն Իսրայելը և Պաղեստինը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև ընդգծել է, որ բոլորը գիտեին, որ ԱՄՆ-ի` դեսպանատունը տեղափոխելու որոշումից հետո սրացում կլինի և շատ լուրջ:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 61 պաղեստինցի: Ակցիաները կապված էին ԱՄՆ-ի` երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ: