|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաղեստինի իշխանությունները Թուրքիային տեղեկացրել են, որ բացասաբար են վերաբերվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Գազայի հատված այցելելու մտադրությանը. տեղեկացնում է mignews.com-ը:
Պաղեստինի ինքնավարության վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պաղեստինյան ինքնավարության առաջնորդները թուրքական կառավարությանը տեղեկացրել են, որ մենք դեմ ենք նման այցին, քանի որ այն միայն կխորացնի պառակտումը պաղեստինցիների միջեւ»:
Ի դեպ, նախկինում Պաղեստինի ղեկավարությունը դեմ էր արտահայտվել նաեւ Կատարի էմիրի եւ Մալայզիայի վարչապետի այցերին: Մտավախություն ունեն, որ Գազայի հատված պաշտոնական այցերը կարող են օրինականացնել ՀԱՄԱՍ-ի իշխանությունը: