|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Եգիպտոս:
Ինչպես տեղեկացնում է Newsru-ն, երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Եգիպտոսից Գազայի հատված`ի հեճուկս Իսրայելի նախապես հայտարարված այցը տեղի չի ունենա: Ըստ նրա` Էրդողանի արտասահմանյան այցի երթուղին է` Եգիպտոս, Լիբիա, Թունիս:
Սակայն այսօր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան տեղեկացրել է, որ Էրդողանին ընդունելու նախապատրաստություններ են տեսնում: Միաժամանակ, նա ասել է, որ թուրքական իշխանությունները մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարել իրենց վարչապետի այցի մասին: