|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Բրյուսելում արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորոծ պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն խորհրդի 11-րդ նիստին:
Իսկ երեկ Փարիզում Էդվարդ Նալբանդյանը անցկացրել է Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են նաև դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները:
Դեկտեմբերի 8-ին Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելից կուղևորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: