Միասին կարող ենք
կարևոր
1207 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 20:09
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում․ դրա հիմքում բացառապես անհայտ աղբյուրից ձայնագրություն է, որը մեկ այլ գործով անթույլատրելի է ճանաչվել

Ռուբեն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում․ դրա հիմքում բացառապես անհայտ աղբյուրից ձայնագրություն է, որը մեկ այլ գործով անթույլատրելի է ճանաչվել

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Լիաննա Գասպարյանը։

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է մարտի 6-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում, որը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։ ՀԿԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան: 

«Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք»,- նշված էր հաղորդագրությունում, որին կից հրապարակվել էր նաև ձայնագրություն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: