Միասին կարող ենք
կարևոր
1198 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-10 20:31
Հասարակություն

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրները

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրները

 Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը գրում է․

«Մարտի 13-ին, ժամը 14:00-ին ՀՀ ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ:

Բոլոր այն բուժաշխատողները և լրատվամիջոցները, որոնք ցանկանում են մասնակցել քննարկմանը, խնդրում եմ կապվել #ԲժշկիՁայն նախաձեռնող խմբի ակտիվ անդամների հետ հեռախոսազանգի կամ հաղորդագրության միջոցով: Կոնտակտային անձերն են՝

1.Կարին Աղալարյան

2. Անուշ Պողոսյան

3. ես

Նշեմ, որ քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել «Հայաստան» դաշինքին, մասնավերապես՝ Արմենուհի Կյուրեղյանին և Էլինար Վարդանյանին՝ այս խնդրով ակտիվ զբաղվելու և քննարկումը կազմակերպելու համար։

Կհանդիպենք Ազգային Ժողովում»