|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությանը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և հետագա քայլերին:
Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են նաև մի շարք առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված համակարգված, հետևողական ու շարունակական աշխատանքների իրականացումը: