|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին։ Այս մասին հայտնում է իրանական բանակը։
«Իրանի բանակի Ռազմաօդային ուժերը, ի պատասխան Իրանի նավթամբարների վրա հարձակման, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել են Հայֆայում սիոնիստական ռեժիմի նավթի և գազի վերամշակման գործարանի, ինչպես նաև վառելիքի պահեստարանների վրա»,-ասված է հայտարարության մեջ։
Բանակից նշել են, որ հարձակումը տեղի է ունեցել վերջին մի քանի ժամվա ընթացքում։