Միասին կարող ենք
կարևոր
1249 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-09 21:31
Հասարակություն

Միասնական ժամերգություն կկատարվի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում

Միասնական ժամերգություն կկատարվի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում

Մասյացոտնի թեմում շարունակվում են միասնական ժամերգություններն ու խորհրդածությունները՝ նվիրված Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությանը։

Այս ուրբաթ՝ մարտի 13-ին, ժամը 17։00-ին, միասնական ժամերգությունը կկատարվի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ընդառաջ Դատավորի կիրակիի։

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմը սիրով հրավիրում է բոլորին՝ աղոթքով զորանալու և դեպի Սուրբ Հարություն տանող ճանապարհը միասին անցնելու։

Աղոթք Հանգստյան ժամերգությունից.

«Կյանքս քո ձեռքերում է միշտ, Թագավո՜ր երկնավոր, իսկ հույսս Քո սուրբ Խաչն է։ Քո առջև սուրբերիդ բազմությանն ինձ համար որպես բարեխոս ընդունիր։ Դո՛ւ, որ լայնախոհ ես բոլորի հանդեպ, մի՛ անտեսիր մեզ, քանզի Քեզ ենք ապավինում, այլ Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս»։