|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կյանքից հեռացավ վաստակաշատ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Վահան Բայբուրդյանը։
Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի եւ իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական եւ քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները եւ այլն։
Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանն էր 1992 թվականից մինչեւ 1998 թվականը՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով։ Այս տարիները ճակատագրական էին Հայաստանի համար ընդհանրապես, եւ բազմաթիվ խնդիրների շարքում խուլ շրջափակման մեջ հայտնված մեր երկրի համար կարեւորագույններից էին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները։
Վահան Բայբուրդյանը կարողացավ գիտնականի իր հարուստ իմացությունների պաշարին գումարել դիվանագիտական արվեստի հմտությունները, ինչը եւ կարեւոր նախապայմաններից մեկը հանդիսացավ զրոյական հիմքից սկսված հայ-իրանական կենսական հարաբերությունների ձեւավորման, զարգացման եւ արդյունավորման համար։