Միասին կարող ենք
կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-10 12:30
Աշխարհ

Երկրաշարժից տուժած Իսքենդերունի հայկական եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են մեկնարկել

Երկրաշարժից տուժած Իսքենդերունի հայկական եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են մեկնարկել

2023 թ փետրվարի 6-ին Մարաշում և Հաթայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել էր նաև Իսկենդերունի (Ալեքսանդրետ-Ակունքի խմբ) Քառասուն Մանուկ հայկական եկեղեցին։ Այն վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն շարունակվում է նաև ֆինանսական միջոցներ հայթայթելու որոնումները։

Այդ մասին հայտնում է www.akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը։

Մարտի 14-ին եկեղեցում պատարագ է մատուցվելու՝ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ։ Այնուհետև պաշտոնապես տրվելու է եկեղեցին վերականգնելու մեկնարկը։

Եկեղեցու հիմնադրամը ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով դիմել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չի ստացել։ Եկեղեցու և կից կառույցների վերականգնումն ընդհանուր կարժենա 77 միլիոն թուրքական լիրա։

https://www.agos.com.tr/tr/haber/iskenderun-ermeni-kilisesinde-restorasyon-basliyor-39700

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net