|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ: Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:
Առողջապահության նախարարություն